Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Եգիպտոսում հնէաբանները փարավոնների հնագույն «գրասենյակն» են գտել

Եգիպտոսում հնէաբանները փարավոնների հնագույն «գրասենյակն» են գտել
12.01.2018 | 13:23

Ամերիկացի և եգիպտացի հնէաբանները Բեխդետի՝ Հարավային թագավորության մայրաքաղաքի տարածքում գտել են փարավոնների հնագույն «գրասենյակը», որտեղ պահվել են գանձեր և աշխատել են Հին Եգիպտոսի հինգերորդ դինաստիայի պաշտոնատար անձինք` հայտնել է Եգիպտոսի Հնությունների գործերով նախարարությունը: Այս համալիրը, ինչպես նշում է Մոստաֆա Վազիրին՝ Հնությունների Բարձրագույն խորհրդի ղեկավարը, Բեխդետում քաղաքակրթության գոյության ամենահին հետքն է և նրա հիմնադրման ժամանակը մի քանի դար հետ է տանում:

Սկզբում բնակավայրը չի գրավել հնագետների ուշադրությունը, հելլենիստական ժամանակաշրջանում նրա կողքին կառուցվել է Գորա հոյակապ տաճարը, որը մինչ օրս գոյատևել է գրեթե իր սկզբնական ձևով: Միայն 20-րդ դարի կեսերին գիտնականները հայտնաբերեցին, որ այս պաշտամունքային շենքի կողքին հին եգիպտական քաղաք կա, որը պահպանել է գրեթե 3000 տարվա հնագույն քաղաքակրթության շարունակական պատմությունը:

Դիտվել է՝ 2404

Մեկնաբանություններ